Ներքին 3 տարի առաջ - 14:21 13-02-2023

Ջրին, սարքին, սղցրին․ Վանո Սիրադեղյանի «բանդայի» ղեկավար համարվող Արմենը 25 տարի անց բացահայտում է

«90-ականներին կռված ցանկացած տղա պետականության համար է պայքարել։ Հիմա էլ նույնը կանեին»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ստեղծած ուժային կառույցի կամ հայտնի «Բանդա»-ի գործով 26 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը։

Հարցին, թե պատերազմական տարիներին եղե՞լ են մարդիկ, որ պատժվել են՝ կյանքից զրկվելով, պատասխանեց․ «Սպանություններ եղել են, բայց ես ոչ պատվիրել եմ, ոչ սպանել եմ, ոչ էլ մասնակցել եմ»։

Ցմահ դատապարտումը, Արմեն Տեր-Սահակյանի խոսքով, անօրինական է եղել։ Ասում է՝ երկրորդ նախագահ Քոչարյանի կամքով ինքը և իր բախտակից ընկերները դատապարտվել են վերջ չունեցող տանջանքների․ «Գիտեին, որ մեզ սխալ են դատապարտել, բայց ջրին, սարքին, սղցրին, գնաց»,- ասում է։

Տեր-Սահակյանը կալանավորվել է 1998 թվակականին։ Կալանավորումը նրա համար անսպասելի էր։ «Դաչում էի, եկան ու ձերբակալեցին։ Քաղաքական խաղեր էր իրականում։ Իշխանափոխություն էին ուզում անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում