copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 16-05-2023

Զատիկից հետո ձու ներկելու սինդրոմը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը... Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները հասան հայկական տիրույթ, սոցցանցերում վրդովմունքի, հայհոյանքի, անեծքի ալիքներ բարձրացան: Սա հետաքրքիր է այնքանով, որ տպավորություն է ստեղծվում, թե հանրության որոշակի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ ակնկալիքներ ուներ Փաշինյանից: Հետաքրքիր է՝ ինչի՞ հիման վրա: Նիկոլ Փաշինյանը, նախքան Բրյուսելի հանդիպումը, մի քանի անգամ հայտարարել է, որ՝ այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց այն կերպ, ինչ կերպ Ալիևն է ուզում, այսինքն՝ ուրանում է Արցախը: Այսինքն, այստեղ ի՞նչն է զարմանալի: Ի՞նչն էր այդքան անսպասելի: Իսկ վրդովմունքը բնական է: Բայց եթե այն մնում է վիրտուալ տարածքում, չի վերածվում անկասելի ցասման ու չի վերաճում քաղաքական ու վերքաղաքական հորձանքի, ապա իսկապես խոսակցություններն ավելորդ են: Ընդ որում՝ ի սկզբանե, որովհետև, կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:

Ու եթե դրանից հետո ամբողջ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Իջևանը, տո՛ Գլենդելն ու Լիոնն էլ հետը, փողոց չեն թափվում, պատասխան ու հեռացում չեն պահանջում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը, հայությանը պարտություն պարտության վրա ենթարկել, կործանել 600 տարվա դեգերումներից հետո պատմական հայրենիքի 10 տոկոսի վրա մեր պապերի՝ արնաքամվելով ճանկռտած պետությունը: Թե չէ՝ «ֆեյսբուքներում» ով ինչ ասես՝ կարող է գրել, թքել, մրել: Դրանից իրականության մեջ բան չի փոխվում: Առավել ևս՝ բան չեն փոխելու կատարված փաստերից հետո որևէ ցասում ու ընդվզում: Դա՝ ինչպես Զատիկից հետո ձու ներկել լինի, ինչը կոնկրետ դեպքում աններելի թիթիզություն է ու կոպիտ սխալ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել