copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:01 01-04-2023

Զարկեց ճակտին, փռեց գետնին․ անօգնականության հարյուրամյա սինդրոմը

Հանրային քննարկումների տիրույթում երեկ 8-րդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքն էր։ Բայց ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս անգամ ծեծկռտուքը եղել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում, ընդ որում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն էր հարվածել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Հիմա այս դեպքը եւ դրա շուրջ քննարկումները բավականին բազմաշերտ են, եւ արժե մի քանի հարցերի անդրադառնալ։

Նախ՝ ՔՊ-ի՝ բռնությունը, ծեծկռտուքը դատապարտելը, իրավապահներ հրավիրելը առնվազն ծիծաղելի է, քանի որ երբ նույն ՔՊ-ականներն էին ափաշկարա հարձակվում, ուղիղ եթերների ժամանակ կռիվներ հրահրում, չէինք տեսնում բռնությունը մերժելի լինելու մասին թեզերը իրականության մեջ։ Երկրորդ՝ նույնքան անընկալելի է հիացմունքը եւ մեծարանքը առ Մհեր Սահակյան․ որոշ ֆեյսբուքյան օգտատերեր նրան համարյա հերոս են դարձնում։ Իսկապես ամոթ է, որ մենք այնքան անօգնական ենք ու բարոյալքված, որ բռնությամբ հարցեր լուծելուց, իշխանությունից վրեժխնդիր լինելուց հոգեկան բավարարվածություն ենք ստանում։ Բայց նույնիսկ եթե այդ հարվածը մեր սրտի համար մխիթարանք է, ապա գոնե ընկալելի կլիներ հպարտությունը, եթե Սահակյանը հարվածած լիներ Փաշինյանին, գոնե Ալեն Սիմոնյանին, Վահագն Ալեքսանյանին, Անդրանիկ Քոչարյանին․․․ ՔՊ-ի ագրեսիվ աքլորներին։ Երրորդ՝ իշխանական «Medianews» կայքով տարածվեց ԱԺ տեսախցիկների ձայնագրությունը, թե ինչպես է Մհեր Սահակյանը դուրս գալիս եւ փախչում։ Սա կլասիկ օրինակն է իշխանության անազնվության, պայքարի ոչ արդար մեթոդների, երբ պետական ռեսուրսների ընձեռած հնարավորությունները օգտագործում է ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Ինչպես են այդ կադրերը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին վերագրվող լրատվամիջոցում հայտնվել, ով է փոխանցել, արդյոք ԱԺ-ում այս մասով ծառայողական քննություն իրականացվելու է, թե ոչ։

Պարզ է, չէ՞, որ թե այս դեպքում, թե Իշխան Սաղաթելյանի դեպքում «Զվարթնոց» օդանավակայանի տեսախցիկների ձայնագրությունը «սլիվ» է արվել ՔՊ վերին էշելոնի գիտությամբ եւ թույլտվությամբ։

Այսքանից հետո հարցեր առաջանում են, թե ինչու է իշխանությունը քննչական մարմիններին, դատախազությանը ծառայեցնում իր շահերին, իշխանությունը նույնիսկ տեսախցիկների ձայնագրածն է ապօրինի տիրաժավորում, իրավապահ մարմիններին հրահանգելը ինչ է, որ չանի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը