Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:42 15-05-2023

Գործընկերների դիրքորոշումը Հայաստանով անցնող միջանցքի հարցում ակնհայտ է. փոխարտգործնախարար


Հայաստանով միջանցքային տրամաբանության մասով մեր գործընկերները չեն օգտագործել այդ եզրույթը, դա նշանակում է, որ ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում են որդեգրել միջնորդները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 15-ին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Բրյուսելում վերջին եռակողմ հանդիպման մասին հարցին։

«Մեր կարմիր գծերից մեկն այն է, որ երկաթուղին հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում պետք է գործի բացառապես Հայաստանի օրենսդրության շրջանակում։ Միայն այս հարցում հստակ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական եւ այլ աշխատանքների մասին»,- ընդգծել է փոխնախարարը։

Պատասխանելով այն հացրին, թե ինչ նկատի ուներ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հայտարարելով, որ հայկական զորքերը եւս մեկ-երկու տեղերում գտնվում են Ադրբեջանի տարածքում, Հովհաննիսյանը նշել է.

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Հավանաբար, խոսքը Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին է։ Պետք է նայել այս տեսակետից։ Դժվարանում եմ ասել, թե ինչի մասին է խոսքը։ Դա ընդունված ձեւաչափ է. հանդես գալ երկու կողմին հասցեական հայտարարություններով։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ այդ շրջանում խոսքը զորքերի (ադրբեջանական- խմբ.) դուրսբերման մասին է Հայաստանի տարածքից։ Այս մասին խոսել են ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ այլ գործընկերներ։ Կարծում եմ, բոլորին ակնհայտ է, թե ինչի մասին էր խոսքը»։

Հարցին, որ եթե հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ, արդյոք դա չի հանգեցնի փակուղու, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանել է. «Գործընկերները հադես են գալիս թե՛ հասցեական հայտարարություններով, թե՛ երկու կողմերին ուղղված հայտարարություններով, որպեսզի, ինչպես իրենք են ասում, շփումներ պահպանեն նաեւ մյուս կողմի հետ։ Ուստի իրավիճակը նույնը չէ, ինչ մեկ-երկու տարի առաջ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել