copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:45 13-05-2023

Մենք մեր գործն անենք, Բրյունետն էլ իր գործը կանի. Արայիկ Հարությունյան

Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր տեղի կունենա ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023-ի եզրափակիչը: Մեր մասնակից Բրյունետը 17-րդն է: Շատ դժվար պայքար է լինելու, հաղթելն էլ՝ նույնպես:

Բայց մենք մեր գործն անենք, մեր մասնակիցն էլ իր գործը կանի:
Եվրոպայում բոլորը քվեարկում են ստորև ներկայացված կարգով:

Մեկնարկը՝ 23:00, քվեարկությունը կսկսվի կատարումներից հետո: Կարելի է քվեարկել նաև աշխարհի ցանկացած կետից պաշտոնական կայքում»,- գրել է Հարությունյանը: