copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:58 13-05-2023

Ով է ՍԱՏՄ ղեկավարի նոր տեղակալ Սոնա Ծառուկյանը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սոնա Ծառուկյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ:

Oragir.News-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ Սոնա Ծառուկյանի կենսագրություը դեռ չեն հրապարակել։

«Քանի որ նշանակումը ուրբաթ աշխատանքային օրվա ավարտին է արվել, կենսագրությունը դեռ կայքում չի հրապարակվել, երկուշաբթի կլինի»,- ասաց Հարությունյանը։

Հարցրինք Հարությունյանին՝ իսկ ՍԱՏՄ աշխատակի՞ց է եղել, պատասխանեց՝ ո՛չ։

«ՍԱՏՄ-ում չի աշխատել, մասնագիտությամբ անասնաբուժ է, աշխատել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, եթե չեմ սխալվում, գիտեմ, որ մասնագիտությամբ անասնաբուժ է»,- ասաց Հարությունյանը։