copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:15 12-05-2023

Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է․ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: