copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:56 12-05-2023

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը․ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող վիրավորումներ են ստացել

ՀՀ ՊՆ-ն տեղեկություն է ներկայացրել՝ հայտնելով, որ այսօր՝ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ խախտել է հրադադարը․

«Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- գրված է հայտարարությունում։