Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:25 11-05-2023

58 175 280 դրամ. Երևանի քաղաքապետարանը երկու ամսում այսքան պարգևավճար է բաժանել

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։
Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20֊ի հարցմանս։

Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։

2023֊ի մարտը ռեկորդային է եղել գումարի մեծությամբ։

Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայն բացառիկ դեպքերում` աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։

Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով