Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 12:52 09-05-2023

«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը». Ստեփանակերտում հանրահավաք է


Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել միանալ այսօր կայանալիք հանրահավաքին. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան:

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի