copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:36 31-10-2023

ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները չեն անդրադարձել Արցախում կատարված էթնիկ զտմանը

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին դժգոհություն է հայտնել, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին Ռամասվամին հարցազրույց է տվել Փիրս Մորգանին։

«Ձեր հաղորդման ընթացքում քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողություններին մեկ այլ տարածաշրջանում՝ Կասպից ծովի մյուս ափին։ Զրո։ Ամենայն հավանականությամբ, դա է պատասխանը», - ասել է Ռամասվամին։

Ըստ Փիրս Մորգանի զրուցակցի՝ Ուկրաինային, ինչպես և Ադրբեջանին հաջողվել է իրենց հեքիաթները «վաճառել» ԱՄՆ-ի վրա։

Վիվեկ Ռամասվամին նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հայերի դեմ սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում տեղի ունեցավ, արժանացել են «քար լռության»։

Նկատի ունենալով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները՝ Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինային, ապա այս պահին պետք է միջամտեր «տասը այլ հակամարտությունների»։

Ըստ Ռամասվամիի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն անդրադարձ չկա, քանի որ ԶԼՄ-ները կարծում են, որ դա ուշադրության չի արժանանա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ