Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:20 04-05-2023

«Ապրելու երկիրն» առաջարկում է վերականգնել Երիտասարդության պալատը

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնը» մեկնարկում են «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։ Նախագծի մեկնարկն ազդարարվեց կուսակցության ղեկավարի և կենտրոնի հիմնադիր տնօրենի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

Հուշագրում նախանշված նախագծերի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերելու «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակագնել Երիտասարդության պալատը, արդիականացնել Զվարթնոց օդանավակայանը, նախագծել փակ հետիոտնային գոտիներ Երևանի կենտրոնում, ինչպես նաև բոլոր 12 վարչական շրջաններում ստեղծել ռեկրեացիոն կենտրոններ և զբոսայգիներ։

Մանրամասները՝ տեսանյութում․