Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:25 04-05-2023

Ֆիրդուսիի բնակիչները դժգոհ են. եթե վտարելու որոշում կայացվի, կայրեն տները

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ մայիսի4-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

«Մենք եկել ենք մեր դիմումի պատասխանի հետևից։ Ասել էին՝ 10 օրից կպատասխանեն, բայց դրանից հետո անցել է 20 օր ու ոչ մի արձագնաք չկա, զանգահարել ենք, համար ենք տրամադրել, բայց ոչ զանգում են, ոչ պատասխանում։ Ոնց հասկանում ենք՝ բոլորը խաբում են, օր են ձգում, մեկը մյուսի վրա են գցում։ Մենք ուզում ենք, որ մեզ վարչապետն անձամբ ընդունի։ Ոնց հասկանում ենք՝ իրեն ամեն ինչ սուտ են զեկուցում, ամեն ինչ աղավաղում են և հասցնում իրենց»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչ Ռոբերտ Բաղյանը։

Ֆիրդուսիի մյուս բնակչի խոսքով՝ դատավարությունն արդեն տանում է նրան, որ պետք է արագ վճիռ կատարեն և բնակիչներին վտարեն․ «Դա չի լինելու։ Ոստիկանությունից չփորձեն գալ, օրինական պահանջ ներկայացնել, որ մեզ վտարեն։ Թող իրենց չթվա, որ մարդիկ կույր են և ոչինչ չեն նկատելու, կառավորությունը գուցե ինչ-որ բաներ չի նկատում, բայց մարդիկ նկատում են։

Ոնցոր մնացած ամեն ինչը հանձնվեց թշնամուն, նույն կերպ չի հանձնվելու տեղի շահեր հետապնդողներին։ Անգամ այրելու տարբերակով պատրաստ է ցանկացած մարդ։ Կառավարության հետևն այդ ամենը կկազմակերպենք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիրդուսիի բնակիչներն իրենց թաղամասում փակցրել էին պաստառներ, որի վրա գրված էր՝ գերակա հանրային կոռուպցիա․ «Պաստառը փակցրել ենք ի ցույց մեր բողոքի, այստեղ հանրային գերակա շահ գոյություն չունի, սա հանրային գերակա կոռուպցիա է ու անձնական շահ»,-ասել էր բնակիչներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել