Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:01 23-02-2023

«Փորձում են կոպեկներով գնել մեր տները». Ֆիրդուսիի բնակիչների բողոքի ակցիան

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Փաստն այն է, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ժողովրդի մեծ մասը պայմանագրեր կնքել են, սոցիալական, առողջական խնդիրներ են ունեցել: Հիմա մնացել է 1200 քկ տարածք ու գնալով գերակա շահի տարածքն ավելի են մեծացնում: Վերջերս Խանջյան 7 հասցեն են գերակա շահի տակ վերցրել: Հայտարարություն են տվել, որ քմ-ն վաճառվում է 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ դեռ չեն ստացել:

Ես ուզեցա իմ սեփական բնակավայրում դարպաս դնել, երկրորդ օրը եկան հանեցին՝ դու իրավունք չունես, գերակա շահի տակ է, թույլ չենք տալիս: Ես փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել, 840 քմ հողատարածքի վրա կա 450 քմ սեփական շինություն, նաեւ 360 քմ ապօրինի շինություն, որի համար եւս գույքահարկ ենք վճարում: Այդ ամենի համար գումարը նշել են 408 մլն դրամ:

Սա ոչ թե գերակա շահ է, այլ գերակա շահույթ, էդ շահույթի մեջ մեզ ուզում են լումաներով փոխհատուցել, մենք էլ չենք համաձայնում:

Դա իմ պապական տունն է, ես այդտեղ եմ մեծացել։ Տունը եռահարկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ինձնից փորձում են այն կոպեկներով գնել։ Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես, որի արդյունքում կառուցապատողը գերշահույթներ կստանա»:

Նա հավելեց, որ թաղամասի 112 բնակիչներ նամակ են ստացել մինչև ապրիլի 15-ը տարածքն ազատելու անհրաժեշտության մասին։ Սաֆարյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում լքել իրենց տները,մինչև չստանան իրենց գույքի շուկայական արժեքը`+15%։


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ