copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:57 04-05-2023

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ են գործում գիշերային ակումբները․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Оրեր առաջ միանգամից մի քանի ակումբ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում. ծեծկռտուք «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպք «Պոլիգրաֆ» ակումբում: Քանի որ փաստացի շատ գիշերային ակումբներ վերածվել են թմրամիջոցների շրջանառության և կավատության յուրօրինակ որջի, ուշագրավ է քաղաքացիների կողմից վերջին շրջանում պարբերաբար ահագնացող ահազանգերը, ի մասնավորի՝ նաև «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբից՝ աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված, հասկանալի է դառնում, որ այս ոլորտը շարունակում է կարոտ մնալ խորքային, համընդգրկուն կարգավորման:

Հատկապես անհասկանալի է, թե նույն ակումբը, օրենքի հետ բազմաթիվ խնդիրներ ունենալով, հենց քաղաքի սրտում ինչպես է շարունակում գործունեությունը։ Ակումբների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի ընդունումից հետո մի շարք համայնքների ավագանիների կողմից սահմանվեցին օբյեկտների տեղակայման պահանջներ: Մասնավորապես՝ Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշմամբ սահմանվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել որոշակի վայրերից (որոշման մեջ նշված է բավական պատկառելի ցուցակ) նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։ Սակայն, ըստ էության, շատ դեպքերում նորմերը չեն պահպանվում:

Օրինակ՝ մեր տեղեկություններով, Բաղրամյան պողոտայում գտնվող նույն «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբը խնդիրներ ունի լիցենզավորման հետ, ինչի համար նույնիսկ տուգանվել է ոչ մեկ անգամ, նաև չի պահպանված վերը նշված՝ հեռավորության դրույթը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ակումբը գործում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանու ներքո: Ի դեպ, բնակիչներից ստացել ենք ահազանգեր, որ այդ ակումբը աշխատել է նույնիսկ ապրիլի 24-ին: Մենք հետևողական ենք լինելու՝ պարզելու, թե ինչպես է Երևանի սրտում համապատասխան օրենսդրության ու նորմատիվ ակտերի խախտումներով գործում նման ակումբ, ինչպես նաև ներկայացնելու այդպիսի այլ «օբյեկտներ»: Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած նման ակումբների թիկունքին:
Ի վերջո, խնդիրը նույնիսկ միայն լիցենզիան չէ. հաշվի առնելով հատկապես գիշերային ակումբներին առնչվող պարբերական սկանդալները՝ կապված թմրանյութերի շրջանառության, մարմնավաճառության և այլնի հետ, պետք է նկատի ունենալ, որ «կռիշ» լինելով դրանց՝ պաշտոնյաները չափազանց մեծ վնաս են հասցնում հասարակությանը: Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե ինչու է իրավապահ համակարգի հանցավոր անփութության կամ գիտակցված հովանավորչության ներքո ծաղկում թմրամիջոցների և թեթևաբարո աղջիկների «առևտուրը», և ինչու օրենքի ուժով այդ որջերը արմատախիլ չեն արվում...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք