Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:43 03-05-2023

Գրիգոր Մինասյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին որոշում է ստորագրել․

«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 10-14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»: