copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:13 01-05-2023

Խորհրդարանական ընդդիմությունը ծանոթ չէ «Հանրային ձայնի» հայտարարությանը․ չգիտեն՝ կմիանան, թե ոչ

«Հանրային Ձայն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է․ «Առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, ՀԿ-ներին անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ Նիկոլ Փաշինյանի «սիկտիր» գաղափարի շուրջ»։

Oragir.News-ը խորհրդարանական ընդդիմությունից փորձեց ճշտել՝ կմիավորվե՞ն «Հանրային Ձայն» կուսակցության գաղափարի շուրջ։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ տարածված հայտարարությանը և չի կարող մեկնաբանել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան էլ ասաց, որ ինքն էլ ծանոթ չի հայտարարությանը։

«Ճիշտն ասած ծանոթ չեմ հայտարարությանը, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումը արդեն տևական ժամանակ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է, առաջնահերթությունը, որի համար բոլորը պարտավոր են գործունեություն ծավալել»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել