copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:45 24-04-2023

Եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ ադրբեջանական անցակետի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Ռուսաստանի կողմից պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր, և Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք մնում են անվիճելի։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Լաչիչի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը։

Պեսկովը շեշտել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, պահանջում է լրացուցիչ ջանքեր և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից առ այն, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն այլընտրանք չկա։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, հիմնականում՝ երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին և մտահոգություն հայտնել Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճի կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի