Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 15-04-2023

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դավաճանություն է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ. Ռաիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ դավաճանություն է և թիկունքից հարված։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Ռաիսին ասել է Ալ-Ղուդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Պաղեստի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Ռաիսին շեշտել է, որ իրենք երբեք չեն մոռանա, որ Իսրայելի ռեժիմը հավատարիմ չի մնացել իր կողմից ստանձնած բազմաթիվ պարտավորությունների։ Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աջակցել է ճնշված ժողովուրդներին, ներառյալ պաղեստինցիներին, որոնց հողերը խլվել են, իսկ այդ աջակցությունը կշարունակվի:

Իրանի նախագահը միևնույն ժամանակ Պաղեստինի ժողովրդին անվանել է դիմադրության հերոս։ Նա նշել է, որ պաղեստինցիների նկրտումների իրականացմանն ու օկուպացված Սուրբ Կուդայի ազատագրմանն ուղղված նրա օրինակելի դիմադրությունը արժանի է գովասանքի ողջ մարդկության կողմից։

Վերջինս վերահաստատել է, որ Պաղեստինին աջակցելու հարցում Թեհրանի դիրքորոշումն իսկզբանե չի փոխվել։ «Թող բոլորն իմանան, որ մենք կասկած չունենք դիմադրության ճակատին աջակցելու հարցում։ Իսլամական Հանրապետությունը վճռական է աջակցել դիմադրության ճակատին»,- ասել է նա։

Իրանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը ներկայումս գտնվում է վատ իրավիճակում և այդ երկրում գործող ռեժիմն անկում է ապրում։ Նա հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է հարաբերություններ հաստատել իսլամադավան երկրների հետ՝ մաքրվելու և իր անվտանգությունը բարձրացնելու համար։

«Այս հարթակից ես հայտարարում եմ, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը դավաճանություն է պաղեստինցիների և դիմադրության ճակատի նկատմամբ, ինչպես նաև թիկունքից հարված Պաղեստինի»,- ասել է նա։

Ռաիսին հավելել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը անվտանգություն չի ապահովի ոչ վերջինիս, ոչ էլ իր հետ հարաբերություններ հաստատող երկրներին։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը