copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 15-04-2023

Իսրայելի ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի բոլոր մուտքերը

Իսրայելի ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքերը այցելուների, այդ թվում՝ ուխտավորների, զբոսաշրջիկների և լրագրողների համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալության թղթակիցը։

Հաղորդվում է, որ Հին քաղաք տանող դարպասների մոտ, որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարը, որտեղ այսօր սպասվում է Ճրագալույցի արարողությունը, պատնեշներ են դրված, և ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։ Գործակալության թղթակիցը հայտնում է նաև, որ ուխտավորների առանձին կազմակերպված խմբերը հնարավորություն են ստանում մուտք գործել Հին քաղաք։

Նշվում է, որ հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին Հին քաղաքի պատերի մոտ՝ հույս ունենալով հասնել նրա պատերից դուրս գտնվող սրբավայրերը:

Այս տարի իսրայելցի իրավապահները անվտանգության լուրջ միջոցներ են ձեռնարկել ամենակարևոր կրոնական տոների ընթացքում, որոնք երեք կրոնների ներկայացուցիչների համար համընկել են։

Ի պատասխան Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների կողմից նման սահմանափակումների դեմ դժգոհության՝ իրավապահները բազմիցս հայտարարել են, որ անվտանգության միջոցառումների ուժեղացումը հիմնականում ուղղված է ապահովելու, որ բոլոր կրոնների հետևորդները կարողանան ուխտագնացություն կատարել դեպի սրբավայրեր:




Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ