copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:44 08-04-2023

Վերացվել է Սեֆիլյանի՝ ՀՀ տարածքից ելքի արգելանքը․ փաստաբան

Ժ. Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հաղորդագրություն է տարածել․

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։

Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել էր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից, ասվել է՝ արգելանքը դատարանինն է։

Ամենից շատ դիտված