Ուղիղ եթեր
copy image url
Միտք 3 տարի առաջ - 23:18 07-04-2023

Չավուշօղլուի և Լավրովի այսօրվա քննարկումները ևս եղել են որևէ փոփոխության չենթարկված թուրքական նախապայմանների կոնտեքստում

«Մինչև Լավրով-Չավուշօղլու հանդիպմանն անդրադառնալը շատ կարևոր է հետահայաց դիտարկել մինչև այդ հանդիպումը Թուրքիայի մեսիջներին»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով թուրքական կողմից շարունակվող նախապայմանների լեզվով խոսելու քաղաքականության վրա։

«Իրենք ասում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի «գրավյալ, օկուպացված տարածքներից», այսինքն՝ Արցախից, «ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», որից հետո իրենք, ի նպաստ խաղաղության, ձեռք կմեկնեն։ Սա նշանակում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսում, կապված Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ, ոչինչ չի փոխվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախարարների՝ այսօր կայացած հանդիպմանը, քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ այս նույն թեզերը Չավուշօղլուն այսօր հայտնել է Լավրովին։

«Լավրովն էլ, բնականաբար, ռուսական շահն առաջ տանելով, հասկանում է, որ իրեն այս պահին ձեռնտու է իրադրության սառեցված կարգավիճակը, մինչև ռուս-ուկրաինական պատերազմում իր հարցերը կարգավորի։ Դրանից հետո արդեն անդրադարձ կկատարի այս հարցին։ Այսինքն, ռուսական կողմերի համար շահեկան տարբերակով պետք է լուծվի իրավիճակը, կամ կնքվի խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, թուրքական կողմն, ըստ փորձագետի, դեռևս իրատեսական ու ընդունելի է համարում ագրեսիայի տարբերակը, ինչը հայկական կողմը պետք է նկատի ունենա։

«Դա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսոր քաղաքականությունը, և առիթը հենց ընձեռվեց, իսկ դա պարտադիր չէ, որ հայկական կողմը ստեղծի, կլինենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի քաղաքական կուրսի ականատեսը»,- ասաց նա։

Այս պահին, այդուհանդերձ, հաշվի առնելով Թուրքիայում առկա իրավիճակը՝ երկրաշարժ, դրան հաջորդող նախագահական ընտրությունները, քաղաքագետը տեսակետ է հայտնում, որ հավանական է, որ հայկական կողմը կարողանա որոշ ժամանակ շահել։ Այդ տարբերակը, ըստ նրա, ձեռնտու է նաև ռուսական կողմին։

Քաղաքագետն անդրադարձավ նաև տեսակետին, որ Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կարող է զսպող օղակ դառնալ՝ տարածաշրջանում հնարավոր ագրեսիայի։

«Այդտեղ տեսակետն իրատեսական է։ Բայց, մենք այս օրերին տեսնում ենք իրանաադրբեջանական հարաբերությունների թեժացում։ Այսինքն, կան կարմիր գծեր, որոնք երկու կողմերն էլ անցել են։ Այստեղ, այո՛, Թուրքիան և Ռուսաստանը կփորձեն մեղմել այդ հարցերը, հատկապես Ռուսատանը։ Թուրքիան էլ ինչ-որ առումով, որովհետև, ինչպես քիչ առաջ ասացի, այդ երկրում առկա իրավիճակով պայմանավորված, իրավիճակի թեժացումն իրենց ձեռնտու չէ այս պահին։ Բայց և այնպես իրավիճակն այնքան պայթյունավտանգ է դարձրել տարածաշրջանը, որ կարծում եմ, որքան էլ դիվանագիտական ջանքերն ապացուցել իրենց էֆեկտիվությունը՝ ես մի փոքր թերահավատորեն եմ վերաբերվում դրան։ այս առումով, պետք է սպասենք դեպքերի զարգացմանը»,- ասաց նա։

Այս պարագայում, հայկական կողմն, ըստ փորձագետի, առայժմ հայտնվել է դիտորդի կարգավիճակում։

«Ես այդ գնահատականը տալիս եմ՝ ելնելով ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներից։ Բայց և այնպես բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ այս օրերին, հայկական կողմն, այո՛, անելիք ունի։ Այդ անելիքն այն է, որ հատկապես միջազգային հարաբերություններով ու դիվանագիտական խողովակներով պետք է փորձել մեր տեղը գտնել տեղի ունեցող գործընթացներում։ Այդուհանդերձ, թե ինչի ականատես կարող ենք լինել, այսօր ասել չենք կարող, քանի որ որոշ գործոններ ազդում են տարածաշրջանի վրա՝ անկախ մեր կամքից»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի