Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:29 16-12-2023

Հայոց ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել», կամ՝ թուրքական նախապայմանների ստրուկները

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայոց ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել», կամ՝ թուրքական նախապայմանների ստրուկները։

Այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ի մի լուր դուրս մնաց հանրության ուշադրությունից։

Պարզվում է, անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015թ.-ին Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված և հայտարարված «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների կանխարգելման» միջազգային օրը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդ ես եմ նշում, իսկ Հայաստանի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ նշված էլ չի ուր են այցելել, ի սպառ բացակայում է ոչ միայն 1915-ի Ցեղասպանության կազմակերպչի՝ Օսմանյան Կայսրության անվանումը, այլև անգամ՝ Հայոց ցեղասպանություն ձեւակերպումը։

Այնքան են Հայաստանի նորօրյա դիվանագետները փորձել արդեն ավանդական հիշատակի այս օրը ծածուկ նշել, որ ԱԳՆ հայտարարություն էլ զլացել են կազմել և հրապարակել։

Մինչ այդ, տարիներ շարունակ դեկտեմբերի 9-ին եղել է ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը կամ Արտաքին գործերի նախարարի ուղերձը «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների կանխարգելման» միջազգային օրվա առիթով:

Ավելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով այդ օրերին կայացել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային ֆորումներ։ Վերջինը 2022-ին էր, որտեղ այլեւս չխոսվեց Հայոց ցեղասպանության մասին, իսկ Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց հայտարարությամբ, թե իրեն հաճախ թուրք են անվանում, որից վատ չի զգում։

Դեռ անցած տարի ահազանգել էի, որ պաշտոնական խոսույթում սահուն կերպով Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղապանություն եզրույթը դուրս է մնում։ Հիմա արդեն փորձում են մեր դիվանագիտական ձեռքբերումների մասին անգամ լռել, որ չզայրացնեն Անկարային։

Տեղին է հիշել, երբ Ռուբինյան-Քըլըչ բանակցային ձեւաչափի սկիզբը դրվեց, ու հպարտանում էին, թե նախապայմաններ չկային, ընդդիմությունը հակազդում էր՝ նախապայմաններ գրավոր չկան, բայց Հայաստանի իշխանություններն անխոս են գնալու զիջումների։ 2023-ի դեկտեմբերի 9-ի ծածուկ «հիշատակումը» դրա վկայությունն է»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»