copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:56 18-11-2021

Դա Ֆրանսիայի գործը չէ. Չավուշօղլուի արձագանքը Մակրոնի հայտարարությանը՝ Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Բահրեյնի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է hետ քաշեն իրենց զորքերը Լիբիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Մեր պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է։ Դրա դեմ խոսք ասելը Ֆրանսիայի գործը չէ։ Դա անարգանք է Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխանության նկատմամբ»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Նա նաև հավելել է, որ չնայած Ֆրանսիան շատ է սիրում այդպիսի բաներ անել՝ Թուրքիայի համար որևէ կարևորություն չունի, թե ինչ են ասում երրորդ երկրները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից