copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:15 04-04-2023

Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումները կբախվեն իրանական «կարմիր գծերին»

Սյունիքի հետ կապված թուրք-ադրբեջանական նկրտումների մասով Իրանն արդեն վաղուց մատնանշել է իր «կարմիր գծերը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս առումով, հայկական կողմից պետք է իրականացվեն մի քանի պարզ և միաժամանակ արդյունավետ գործողություններ։ Խոսքը վերաբերում է Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որը պետք է հիմնված լինի նաև քաղաքակրթական բաղադրիչի վրա։ Այսինքն, գաղափարական առումով մենք և իրանցիները, այս տարածաշրջանում, որպես հինավուրց քաղաքակրթություն ունեցող ազգեր և պետություններ, դիմակայում ենք բարբարոսական այնպիսի վարչախմբին, ինչպիսին Ադրբեջանն է և նրա հովանավորը»,- ասաց իրանագետը։

Իսկ օպերատիվ գործողությունների շրջանակում Վարդան Ոսկանյանը մատնանշեց համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը։

«Կարող է, օրինակ, ստեղծվել հակաահաբեկչական գործողությունների որոշակի համակարգման կենտրոն։ Պետք է նաև աշխատանքներ կատարել է այն ուղղությամբ, որոնք վերաբերում են հատկապես անվտանգության ոլորտին, որովհետև գիտեք, որ Հայաստանի համար անվտանգությունն այժմ խիստ հրատապ և արդիական խնդիր է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ