copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 04-04-2023

Ինչ սցենար է այսօր սպասվում. ՄԻՊ թեկնածուները կգան Ազգային ժողով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան:
Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միասնական որոշում ունի արդեն այս հարցում: Բանն այն է, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն արդեն «սցենար» են մշակել, որ պետք է իբրեւ պատճառաբանություն բերեն Ղազարյանի խիստ քաղաքականացվածությունը, մտադիր են հիշեցնել նրա նախկինում արած հայտարարությունները եւ գրառումները, որտեղ քննադատում է գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, որ Էդգար Ղազարյանը չի համապատասխանում չափորոշիչներին եւ չի կարող «անաչառ» օմբուդսմեն լինել: Իսկ թե որքանով է իրենց թեկնածուն (որը հանրության համար ոչ հայտնի դեմք է) համապատասխանում Սահամանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված չափորոշիչներին, ՔՊ-ականներն իրենք էլ թերեւս այս հարցի պատասխանը չունեն: Կառավարությունից պարտադրել են կողմ քվեարկել, ուրեմն կքվեարկեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը