Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:59 03-04-2023

«Ինգո»-ում չգիտեին, որ Հայաստանում սեռական խտրականությունն արգելված է, բայց հիմա գիտեն

Ինչպես հայտնի է, ապրիլի 1-ից սկսած ԱՊՊԱ սակագները ազատականացվում են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում ԱՊՊԱ ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը, սակագնի վրա ազդող գործոնները։

Եվ ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը որոշել է, որ ապահովագրավճարի չափը, ի թիվս այլ չափանիշների, կախված է նաև ապահովադրի սեռից։

Ի՞նչ է սա, եթե ոչ սեռով պայմանավորված խտարականության դրսևորում, իսկ մեզանում, ըստ Սահմանադրության, սեռական խտրականությունն արգելված է։ Իսկ ընկերությունը չի կարող այնպիսի կանոններ սահմանել, որոշումներ կայացնել,որոնք հակասում են երկրի Մայր օրենքին (Սահմանադրություն, 29-րդ հոդված)։

Չի կարող համանման ծառայությունը տղամարդկանց համար այլ գին լինել, կանանց համար՝ այլ։ Եվ առհասարակ այս չափորոշիչով «Ինգո Արմենիա»-ն վտանգի տակ է դնում իր ապահովագրական համակարգը, այն կարելի է հեշտությամբ վիճարկել դատարանում և շահել։

Փորձեցինք ընկերությունից տեղեկանալ, թե ինչու են նման չափորոշիչ սահմանել, և որ սեռի ներկայացուցիչների համար է ԱՊՊԱ-ն էժան կամ թանկ․․․

Oragir.News-ի հետ զրույցում՝ ըներության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյան ասաց, որ նախօրեին խնդրին անդրադարձել և պարզաբանում են տեղադրել էջում՝ այն մասին, որ հաշվի են առնվել միջազգային պրակտիկայում կիրառվող գործոնները, թե ինչ մոտեցումներ են ազդում ԱՊՊԱ-ի սակագինը հաշվելու վրա։

«Այդ բազմաթիվ գործոնների մեջ՝ քաղաքացիության, տարիքի, ֆիզիկական, թե իրավաբանական անձ լինելու, մարզի կամ Երևանի բնակիչ լինելու հետ մեկտեղ՝ նաև սեռն է մասնակցում։ Բայց մենք հրապարակել ենք միայն տեսական հատվածը, իսկ մեր հաշվիչի մեջ, այս տարվա գները սահմանելիս, սեռի գործոնը կազմում է 1։ Այսինքն, կախված ապահովադրի սեռից՝ սակագնում որևէ փոփոխություն չի լինում, իրականում այս գործոնը չի կիրառվում։ Կապ չունի՝ կին է, թե տղամարդ, սակագինը նույնն է, ոչ թանկացնում է, ոչ՝ էժանացնում»։

Դիտարկմանը, թե ամեն դեպքում՝ կետի առկայությունը հակասում է Սահմանադրությանը 29-րդ հոդվածին՝ նա պատասխանեց, որ հենց հիմա այդ կետը կհանեն՝ տարընթերցումներից խուսափելու համար։

«Մենք միայն վերցրել ենք միջազգային մոդելը, սակայն թե որն ենք տեղում կիրառում՝ մենք ենք որոշում։ Այս գործոնը սակագին սահմանելիս հաշվի չենք առնում։ Սակագին սահմանելիս նայում ենք անձի անհատական վարորդական պատմությանը։ Այսինքն, յուրաքանչյուր անձի համար անհատական ենք սակագին սահմանում։ Ամեն դեպքում հենց հիմա այդ կետը կհանենք, որպեսզի այլևս ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան»։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը