Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 22:53 01-04-2023

44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք․ Աննա Հակոբյան

44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։
Տավուշի Աճարկուտ գյուղում հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա Աճարկուտ գյուղում մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձի միջոցառմանը: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում Աննա Հակոբյանը գրել է․ «Մի՛ սպանեք մարտում զոհվածներին»։

«Սիրելի աճարկուտցիներ, ես ձեզանից մեկն եմ։ Ձեզնից յուրաքանչյուրդի համարում եմ իմ ընտանիքի անդամ։ Ինձ համարում եմ այստեղի մեծահասակների դուստր, պապիկների թոռնիկ, տղամարդկանց ու կանանց հյուր։ Ես ձեզ բոլորիդ սիրում եմ որպես հայրենակից, աճարկուտցի ու Դավիթի հայրենակից։ Ամբողջ Հայաստանը ինձ համար մեկ արյուն է, բոլորս մեկ կերպար ենք։

Բայց Դավիթին և մնացած բոլոր տղաներին, որ ընկել են ու իրենց կյանքը տվել են մեզ, բոլորից շատ եմ սիրում։ Թույլ չեմ տա մեղանչել նրանց հիշատակի առաջ կամ պղծել նրանց հիշատակը։ Այստեղ ելույթ ունեցող տղան ասաց, որ ընկան նրանք ու չգիտենք ինչի համար ընկան։ Նրանք իրենց կյանքով պահեցին այն, որ մենք կանգնած են այստեղ ու հիշատակի արարողություն ենք անում։ Եթե նկատի ունեիր Արցախը, Արցախն էլ կա։ Շատ ենք սիրում խոսքերի մեջ կորցնել իրականությունը։

Իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ Զինվորական, կամավոր, սպա։ Կորցրել ենք Դավիթին ու 4 հազար այլ տղցաների, քանի որ շատերը չեն գնացել։ Երբ որ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, կոչին չէին հետևում։ Երբ որ ես, որպես կին, որոշեցի ջոկատ կազմել ու ցույց տալ, որ կարիքը այնքան կա, կանայք են մասնակցում ու տղամարդիկ տեսնելով գնային իրենց գործը անելու, էլի լավ արձագանք չեղավ:

Ունենք թշնամի և մեր հայրենիքը պաշտպանելու հարց։ Ով պիտի անի դա, դուք, սիրելի աճարկուտցի տղամարդիկ։ Դավիթների հիշատակը հարգելը առաջին հերթին իրականությանը ուղիղ նայելն է»,- ասել է Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան