copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:44 27-03-2023

Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանին:

Ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետն ընդգծել է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը:

Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ երկու քաղաքներն էլ ունեն գործակցության մի շարք ընդհանրություններ և հետաքրքրություններ, որոնք կձևավորեն փոխշահավետ դաշտ ու կնպաստեն կապերի ընդլայնմանը:

Քիշնևի պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի