Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:39 09-11-2023

Էրդողանը կարևորել է Նախիջևանը և Ադրբեջանը միավորող տրանսպորտային նախագծերի իրականացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ չափազանց կարևոր է մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացնել, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը՝ նշելով, որ դրանց գործարկման համար անհրաժեշտ է աշխատել։

«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - ասել է նա։

Այս մասին Էրդողանը հայտարարել էր նաև Աստանայում՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ՝ մասնավորապես նշելով, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող ուղու իրականացումը կարևոր է ո՛չ միայն տարածաշրջանի երկրների համար, այն նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ։

«Որպես թուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին այս գործընթացի հաջող ավարտի համար», - ընդգծել էր նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան