copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:30 01-06-2022

Ջրբաժանային հայտարարությունը մերժելը համարժեք գին ունի

Ամփոփելով ցույցերի մեկամսյա ձեռքբերումները՝ ակնհայտ է մեկ բան։ Ցուցարարն էապես օժանդակում է ՀՀ իշխանությանը բանակցային գործընթացում։ Ցուցարարի ֆիզիկական և հոգեկան առողջությունը ավելի չվնասելու հարցում մտահոգ ընդդիմության առաջնորդները ենթադրաբար կարագացնեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունների ընթացքը։ Սա արդեն խնդիր է։

Բանակցություններն արագացնելու 2 տարբերակ կա՝ տեսական և իրական։ Տեսականն անվանում են նաև ռուսական ուղի։ Այն է՝ հրաժարվել ՀՀ անկախությունից, մերժել բրյուսելյան և ամերիկյան միջնորդությունները, ՌԴ-ի հետ կազմել նոր միություն, ինչպես Բելառուսն է արել, և ՀՀ-ի անունից բանակցելու իրավունքը հանձնել ՌԴ-ին։ Վերջինս կարող է պայմանավորվել իր դաշնակիցների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և արագ լուծել հայերի հարցերը, ինչպես 100 տարի առաջ։ Հայերն էլ «ուրախ» կապրեն ռուսական «սապոգի» տակ, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։

Իրական տարբերակն անվանում են նաև արևմտյան ուղի, քանի որ ներկայում բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ։ Սակայն ՌԴ-ն դեռ կարողանում է միջամտել բանակցային ընթացքին Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերով։ Եթե ՀՀ-ն ազատ աշխարհի երկրների հետ ներդաշնակ քաղաքականություն վարի, ապա Թուրքիան և Ադրբեջանն նույնիսկ չեն երազի ՌԴ-ի միջնորդությամբ ՀՀ-ից զիջումներ կորզելու մասին, իսկ ՌԴ-ն չի կարողանա ապակառուցողական նկրտումներով ձգձգել բանակցությունները։

Թե՛ կառավարությունում, թե՛ ցուցարարների շարքերում կան առաջին տարբերակի կողմնակիցներ։ Բայց բոլորը, այդ թվում՝ ցույցերի առաջնորդները, հասկանում են, որ ՌԴ-ն այնքան է քայքայվելու ընթացող այս պատերազմում, որ հրաժարվելու է իր երբեմնի ազդեցության գոտիները վերականգնելու նկրտումներից։ Այսինքն՝ ինչքան էլ հայերի մի մասն ուզենա 1-ին տարբերակով գնալ, այն չի իրականանա։ Մնում է 2-րդը։

ՀՀ կառավարությունը չի համարձակվում վճռական քայլերի դիմել հանուն ՀՀ անկախության, դեռ վախենում է ռուսական հակազդեցությունից։ Իսկ ընդդիմությունը ռուսական հակազդեցության պաշտոնական թիրախ չէ։ Հետևաբար կարող է համարձակ զարգացնել 2-րդ տարբերակի թեման և գնդակը փոխանցել ՀՀ իշխանությանը։ Այսպիսի փոխանցման օրինակ է նաև հունիսի 3-ի թեման։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունը ցուցարարի ջրբաժանային հայտարարությունը մերժելու դիմաց կարող է Արցախի հարցում համարժեք զիջում կորզել ՌԴ-ից և նրա թուրք-ադրբեջանական եղբայրներից։ Եթե հաջողվի, ապա բանակցությունների որոշ խոչընդոտներ կվերանան, հետևաբար՝ բանակցային ընթացքը կարագանա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից