Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:39 26-03-2023

Ֆրանսիան դատապարտում է ՌԴ նախագահի հայտարարությունը


Ֆրանսիան ԱԳՆ-ի կոմյունիկեում քննադատել է Ռուսաստանի և Բելառուսի միջև այնտեղ միջուկային զենք տեղակայելու մասին համաձայնագիրը ՝ կոչ անելով չեղարկել այն, Մինչդեռ Փարիզը չի քննադատում ԱՄՆ-ին ՝ իր հարևան երկրներում նմանատիպ ամերիկյան զենք տեղակայելու համար:
«Ֆրանսիան դատապարտում է ՌԴ նախագահի հայտարարությունը միջուկային զենք տեղակայելու մասին Ռուսաստանի և Բելառուսի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ»,- հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Փաստաթղթում նաև կոչ են անում Ռուսաստանին չեղարկել իր որոշումը։
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումն անվանել է «[հակամարտության] անպատասխանատու էսկալացիա» և «Եվրոպայի անվտանգության սպառնալիք»:
Ավելի վաղ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշման պատճառը, Պուտինի խոսքով, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն է Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին:

Սակայն դիտորդները Ռուսաստանի առաջնորդի խոսքերը պատրվակ են համարել, քանի որ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու համար ենթակառուցվածքի նախապատրաստումը, ըստ ամենայնի, սկսվել է այդ ծրագրերի մասին հայտարարվելուց շատ առաջ:

Կիևը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան գումարել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Պուտինի հայտարարություններից հետո:

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն