Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:19 26-03-2023

Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։

«Ռոսիա 24» (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել է մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։

«Ալեքսանդր Գրիգորևիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսիր, մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայվում իրենց տարածքում, սովորեցնում անհրաժեշտության դեպքում օգտագործել այս տեսակի զենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։

«Մենք պայմանավորվեցինք, որ այդպես էլ կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, շեշտում եմ, առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին և զինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք», - ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով