copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:23 13-10-2022

Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե նա միջուկային հարված հասցնի Ուկրաինային. Մակրոն


Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե այդ երկիրը միջուկային հարված հասցնի Ուկրաինային. դա չի համապատասխանում Ֆրանսիայի միջուկային դոկտրինի դրույթներին։

Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Tert.am-ը։

«Մեր դոկտրինը հիմնված է ազգի հիմնարար շահերի վրա, և դրանք շատ հստակ սահմանված են, սա զսպման քաղաքականություն է»,- ասել է նախագահը:

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններին Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության և թույլատրելիության մասին։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը կիրառում է միջուկային շանտաժ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի