Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:25 25-09-2024

Գնում էր աղբը թափելու․ ինչպես է ՔՊ-ական նախկին պատգամավորի կինը վրաերթի ենթարկել 78-ամյա կնոջը

ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել է:

Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց մահացած կնոջ հարևանների հետ, որոնք մեզ հետ զրույցում պատմեցին, որ դեպքից առաջ 78-ամյա Սիլվարդ Վարդանյանը գնացել էր աղբը թափելու և անցել էր փողոցի անթույլատրելի հատվածով։

«Ըստ երևույթին՝ ուզեցել է փողոցը կտրի, անցնի։ Շատ պոզիտիվ, հաճելի կին էր։ Մենք մեծ ցավ ապրեցինք այդ ողբերգական մահով»,- ասաց հարևանուհիներից մեկը։

Մեկ այլ հարևանուհի էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ 4 տարի է, ինչ կինը տեղափոխվել էր այդ շենք՝ բնակվելու։

«Մենակ էր ապրում, բայց աղջիկներ, թոռներ ունի, որոնք գալիս-գնում էին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որը մահվան ելքով վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, ազատության մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից