copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:53 13-05-2021

Բրիտանիայում ոստիկանությունը 29 տղամարդու մեղադրանք է առաջադրել՝ 13-ամյա երեխային սեռական շահագործման ենթարկելու համար

Մեծ Բրիտանիայի Արևմտյան Յորքշիր նահանգի ոստիկանությունը 29 տղամարդկանց մեղադրանք է առաջադրել՝ 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական շահագործման համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պարզաբանվում է, որ տուժողը բռնության է ենթարկվել 7 տարի՝ 2003-2010 թթ․, երբ նա 13-20 տարեկան էր:

Տղամարդիկ մեղադրվել են՝ միևնույն զոհի նկատմամբ մի շարք սեռական հանցագործությունների համար:

Ենթադրյալ հանցագործությունների մեծ մասը տեղի է ունեցել Կալդերդեյլում, մի մասը Արևմտյան Յորքշիրի Բրեդֆորդի շրջանում:

Հրապարակման մեջ ասվում է, որ մեղադրյալները հուլիսի 7-ին և 9-ին պետք է ներկայանան Բրեդֆորդի ​​դատարան:

Քննության ընթացքում ձերբակալված ութ կասկածյալներն ազատ են արձակվել՝ առանց մեղադրանք առաջադրելու:

Բացի այդ՝ հայտնի է, որ հանցագործությունները կատարել են 35-ից 64 տարեկան արաբական ծագում ունեցող տղամարդիկ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի