copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 23-03-2023

Հայաստանի և Իրանի բարեկամությունը ամոթալի տեսարան է իսլամական աշխարհի համար. ադրբեջանցի պատգամավորը դժգոհել է հայ-իրանական հարաբերություններից

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Վուգար Իսկանդերովը կարծում է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերություններն «ամոթալի տեսարան են իսլամական աշխարհի համար»։ Այս մասին Իսկանդերովն ասել է ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ «պատմությունը չի մոռանա այս անարդարությունը, իսկ Իրանի ժողովուրդը պատմության այս էջը միշտ կհիշի որպես սև էջ»։ Նրա խոսքով՝ Իրանը Ադրբեջանի հզորությունը, միջազգային ասպարեզու երկրի ազդեցությունը սպառնալիք է համարում իր հյուսիսային սահմաններին։

Իսկանդերովը պնդել է, թե, իբր «Ադրբեջանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը միշտ աջակցել է խաղաղությանը։ «Այսօր Ադրբեջանի կողմից իր իրավունքների պահանջը, ինչպես նաև պատմական տարածքները վերադարձնելն այնքան է վախեցրել Իրանին, որ այս երկրի ղեկավարությունը փորձում է խաթարել Ադրբեջանի ներքին կայունությունը՝ արտաքին քաղաքականության մեջ խաթարող գործունեությանը զուգահեռ։ Վերջին օրերին բացահայտված իրանական ցանցերը հերթական անգամ ցույց են տալիս, որ այս պետությունը հեռու է բարեկամական դիրքորոշումից»,- ասել է նա։

Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, Իրանի կողմից Ադրեբեջանի հետ փաստացի սահմանին անցկացվող զորավարժություններին, ինչպես նաև Ադրբեջանում ձերբակալված «իրանական լրտեսական ցանցին»։ Նա պնդել է նաև, որ Ադրբեջանը երբեք չի խառնվել իր հարևանների ներքին գործերին և նախընտրել է ընկերական պայմաններում ապրել»։

Ադրբեջանցի պատգամավորը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ երկրում «իսլամաֆոբիայի առկայության համար։ «Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը առնչվում է Իրանի հետ, որն ունի աստվածապետական ​​իշխանություն, մինչդեռ նա թշնամի է Ադրբեջանին։ Սա կեղծավոր մոտեցում է՝ բառիս բուն իմաստով»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի