Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:43 22-03-2023

Ինչպես կմեկնաբանեք ձեր այցը Մոսկվա. ինչ պայմանավորվածություններ կան. հարց՝ Արարատ Միրզոյանին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի իր այցը Մոսկվա և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտնեց,որ Մոսկվա կատարած այցին իր գնահատականը միանշանակ է` բավական անկեղծ և կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել իր և Լավրովի միջև, ինչպես նաև ընդլայնված կազմերով պատվիրակությունների միջև բանակցություններում։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին։

«Հանդիպումներում ներկայացրել ենք վերջին զարգացումները, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, այո՛, իհարկե, ակնկալում ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովի անխափան երթևեկությունը, ուստի երկու երկրներն էլ անելիքներ ունեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ-ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման թեման։

«Բնականաբար, այս թեման քննարկվել է, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա։ 2022-ի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր նման եռակողմ հանդիպում, սակայն մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, քանի որ Լաչինի միջանցքն ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Բանակցություններն ընթանում են հեռավար տեսքով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական հանդիպումներ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի