Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:53 24-11-2025

Սրանք ձեր տան նախագծերն են, ձեր աշխատանքը գնահատելու եմ՝ ըստ ձեր վերաբերմունքի. Ավինյանը՝ թաղապետերին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ վերջին շրջանում այցեր է կատարել տարբեր վարչական շրջաններ և արձանագրել է, որ ահռելի մեծ ծավալի աշխատանք է արվել։ Միաժամանակ, նա արձանագրել է, որ առկա են նաև ահռելի մեծ խնդիրներ, որոնք կապված են առօրյա անելիքների հետ, օրինակ, աղբահանության կամ սանմաքրման հարցերը։

«Ահռելի թվով նախագծեր ենք իրականացնում, և տեսնում եմ էական թերություններ, արձանագրել եմ նման դեպքեր նաև վարչական շրջաններում։ Պահանջում եմ, որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես սեփական տանը կատարվող աշխատանքների։ Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկն իր սեփական տանը թույլ տա, որ աթոռը կիսաճոճ լինի կամ քարը ծուռ դրված լինի, դրանք ձեր տան նախագծերն են, Ես ձեր աշխատանքը գնահատելու եմ ըստ ձեր վերաբերմունքի», – ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել