copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 22-03-2023

Քրդերն ընտրություններում Էրդողանի դեմ վճռորոշ դեր են խաղում. Reuters-ի բացառիկ անդրադարձը քրդական գործոնին

Թուրքիայում մոտենում են մայիսին կայանալիք համապետական ընտրությունները և այս համատեքստում համաշխարհային մամուլը շարունակում է լուսաբանել ընտրությունների ընթացքը։ «Reuters» լրատվական գործակալությունը «Քրդերը ընտրություններում վճռորոշ դեր են խաղում Էրդողանի դեմ» խորագրով հոդված է հրապարակել, որում նշում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո երկրի իշխնությունները դժվար փորձության առաջ են կանգնած։

Ազգայնականության հետ մեկտեղ նվազել է նաև քրդերի աջակցությունը

Հոդվածի հեղինակը նշում է, որ քրդերը, ովքեր նախկինում թուրքական քաղաքականության մեջ ետին պլան էին մղվել, այժմ կարող են վճռորոշ դեր ունենալ ընտրություններում և որոշել՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կերկարաձգի՞ իր ավելի քան քսանամյա իշխանությունը, թե՞ ոչ։ Նշվում է, որ հարցումների համաձայն քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության վարկանիշը գերազանցում է 10 տոկոսը, հետևաբար կուսակցությունն առանցքային դեր է խաղալու առաջիկա ընտրություններում, որոնք կորոշեն թե ո՞վ է ղեկավարելու երկիրը։

Լրատվական գործակալությունը շեշտել է, որ Էրդողանին քրդերի աջակցությունը նվազել է, քանի որ վերջինս ազգայնական գիծ է որդեգրել։ Գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկար տարիներ Էրդողանը փորձելով նպաստել քրդերի իրավունքներին, տնտեսական առաջընթացին և վերջ դնել քուրդ զինյալների հետ հակամարտություններին, փորձել է սիրաշահել քրդերին, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ 20 տոկոսը, և աջակցություն է երկրի հարավ-արևելյան հիմնականում քրդաբնակ նահանգներում։ «Սակայն, երբ Էրդողանի կառավարությունը որդեգրեց ուժեղ ազգայնական գիծ, ​​քրդերի աջակցությունն աստիճանաբար նվազեց»,- ասվում է հոդվածում։

Էրդողանը հրաժարվել է ժողովրդավարությունից

«Reuters»-ի հետ զրույցում քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Իմամ Թաշչըերը նկատում է, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընդունում է քրդական խնդիրը։

Նա միևնույն ժամանակ հիշեցրել է գործող նախագահ Էրդողանի նախորդ տարիների հայտարարությունները, երբ նա փորձում էր ստանալ քրդերի աջակցությունը։ «Սակայն Էրդողանը մերժել է ազատությունները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և քրդական հարցը»,- ասել է քուրդ պատգամավորը։

«Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության ընտրողները հարկադրված չեն քվեարկի Քըլըչդարօղլուի օգտին

Դիջլեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Վահապ Քոշքունը կարծում է, որ քրդամետ կուսակցության ընտրողները հարկադրված չեն լինի քվերակել Քըլըչդարօղլուի օգտին։

«Հաշվի առնելով նրա ջանքերը՝ կամուրջներ կառուցելու թե՛ քուրդ, թե՛ պահպանողական ընտրողների հետ, չեմ կարծում, որ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության ընտրողները դժվարությամբ կքվեարկեն Քըլըչդարօղլուի օգտին»,- հայտարարել է նա։


Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։

Այս պահի դրությամբ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 18 քաղաքական գործիչ։ Միևնույն ժամանակ ընտրապայքարում Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցությունը նախագահի թեկնածու չի առաջադրելու և ամենայն հավանականությամբ պաշտպանելու է Քըլըչդարօղլուի թեկնածությունը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը