Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:04 22-03-2023

Այդ կինը անում է բաներ, որ վարկաբեկի հայկականությունը. հոգեբան

«Այդ կինը պատահական բաներ չի անում, եթե նկատել եք, ինքը անում է ինչ-որ բաներ, որոնք վարկաբեկում են առհասարակ հայկականությունը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյան՝ խոսելով վերջերս Աննա Հակոբյանի՝ համացանցում հրապարակած լուսանկարների մասին։

Ըստ հոգեբանի՝ վարչապետի կինը նման նկարներ հրապարակելով վարկաբեկում է հայրենիքը, արժեքները, երջանկությունը, սրբությունը, այն ամենը, ինչ հայկական է առհասարակ։

Նալչաջյանը վարչապետի և կնոջ զբոսանքները որակում է կեղծ. «Բացի սրանցից՝ իրենց այդ կեղծ զբոսանքները, մենք բոլորս էլ գիտենք, որ առանց իրենց թիկնապահների բանակի իրենք փողոց դուրս չեն գալիս, այդպես մանիպուլյատիվ հնարք են անում, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին դուք բոլորդ։ Իրենք ուզում են ներկայացնել, որ իրենց կյանքը, առօրյան այնպիսին է, ինչպիսին բոլորինն է, օրինակ՝ այն եգիպտացորեն կրծելու նկարն է»,- ասաց հոգեբանը։

Խոսելով օրեր առաջ Աննա Հակոբյանի՝ Արտաշատից հրապարակված լուսանկարներից՝ հոգեբանն ասաց․ «Իրենք հանձնում են ամբողջ Հայաստանը, իսկ Արտաշատը մասնավորապես իր մեջ սիմվոլիկա է կրում՝ հայոց մայրաքաղաքներից մեկն է, այսինքն՝ իրենք նախ այդ սիմվոլիկայով են աշխատում․ ինչ-որ մի նկար սիմվոլիկա են տալիս, որ խոսակցության թեմա դառնա, և իրենք անում են այն, ինչ անում են, այսինքն՝ առանց ինչ-որ շատ խորհրդավոր բաներ ման գալու՝ իրենք շատ լավ սիմվոլիկան օգտագործում են մանիպուլյատիվ մեխանիզմներ»։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի գործունեությանը՝ հոգեբանն ասաց. «Եթե մենք սթափ մոտենանք, պետությունը ղեկավարող մարդու կինը պետական մտածողության երկրի խնդիրների հետ կապված ոչ մի բան չի ասում, առօրյան կենցաղային, ամենացածր մակարդակի ինչ-որ բանով է զբաղված։ Իրենք հանձնում են Հայաստանը, մի կողքից մանիպուլյացիոն ֆոն ապահովելով, մյուսով էլ անում են իրենց չար գործը, սա պատահական չէ, սա արվում է ժողովրդին բթացնելու և գիտակից հատվածին նյարդացնելու համար»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել