copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 22:35 18-03-2023

Հավանական է` մի տաքսիստ գա, ասի, որ ինքն է Լեզվի կոմիտեի նախագահը. Հեքիմյան

Երեկ վարչապետի որոշման համաձայն Դավիթ Գյուրջինյանն ազատվեց Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից, որպեսզի ժամանակավոր զբաղեցնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Oragir.News-ի հետ զրույցում «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը՝ խոսելով այն մասին, թե երբ և ով կնշանակվի Լեզվի կոմիտեի նոր նախագահ, ասաց, որ հնարավոր է դեռ երկար կոմիտեն մնա առանց նախագահի։

«Ես Հայաստանում արդեն ոչնչից չեմ զարմանում, Հայաստանը արդեն մի քանի ամիս է, ինչ ՄԻՊ չունի, ուր մնաց Լեզվի կոմիտեի նախագահ ունենա»,- ասաց Հեքիմյանը։

Հեքիմյանը նշեց, որ շատ հստակ պատկերացումներ ունի Լեզվի կոմիտեի աշխատանքի և հնարավոր նախագահի մասին, բայց այն, թե ով կլինի, չգիտի։

«Այն, թե ով կլինի կոմիտեի նախագահ շատ դժվարանում եմ գուշակել այս իշխանության գործողությունները, քանի որ այս իշխանությունը աննախադեպ է և նրանց որևէ գործողություն տրամաբանված չէ, շատ հավանական է, որ ինչ-որ մի տաքսիստ գա, ասի, որ ես եմ Լեզվի կոմիտեի նախագահը»,- ասաց Հեքիմյանը։

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է լինի Լեզվի կոմիտեն, Հեքիմյանն ասաց. «Պետք է լինի տեսչություն, որը օժտված կլինի շատ հստակ իրավունքներով, այսինքն՝ դա պետք է լինի շատ հստակ ընդգծված վարչական մարմին, որը պետք է իրականացնի վարչարարություն, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը, կամ Առողջապահության նախարարությունը, Ճանապարհային ոստիկանությունը։

Այն պետք է իրավասու լինի վարչական խախտումներ հայտնաբերելու և իրավական ներգործությամբ լծակներ ապահովելու իրավախախտների նկատմամբ»,- ասաց Հեքիմյանը։

Խոսելով Լեզվի կոմիտեի պաշտոնի վարձատրությունից՝ Հեքիմյանն ասաց, որ իր տեղեկություններով բավականին լավ վարձատրվող աշխատանք է։ «Իմ տեղեկություններով պարգևավճարները ներառյալ նախկինում Լեզվի կոմիտեի նախագահը ստանում էր շուրջ 800 հազար ՀՀ դրամ և ավել»,- ասաց Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին