copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:15 16-03-2023

Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր նախատեսված Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասիս տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հանդիպումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Ակնկալվում էր, որ այս հանդիպման ժամանակ կողմերը կգնահատեին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե փոխարտգործնախարարների հանդիպումը երբ կկայանա։

Նշենք, որ հանդիպումն առաջին անգամ պետք է անցկացվեր քառակողմ ձևաչափով, որին մասնակցելու էր նաև Իրանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան ողջունում Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև անցկացվող բանակցություններին միանալու Թեհրանի խնդրանքը։ Նա միևնույն ժամանակ շեշտել էր, որ այս պահին Սիրիայի հարցով միակ գործող մեխանիզմը Աստանայի ձևաչափն է, որին մասնակցում են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ