copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:21 10-03-2023

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ․ Լևոն Սարդարյան

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Սիմոնյանը, ով Արսեն Թորոսյանի նախարարի պաշտոնավարման օրոք եղել է փոխնախարար և ներգրավված է Covid-ի գերծով՝ ձերբակալվել է։

«Նման բան չկա պարոն Սիմոնյանը դուրս է եկել ժամեր առաջ, որքանով ես գիտեմ՝ գնացել է բացատրություններ տալու, Նա իրավական որևէ կարգավիճակ չունի»։

Հարցին, թե արդյոք խուզարկություն եղել է՝ Սարդարյանը պատասխանեց․ «Չգիտեմ դրա անունը խուզարկություն դնենք, թե այլ բան, բայց, այո, եկել էին»։

Հիշեցնենք, որ Aysor.am-ը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրվել և հարցաքննվում են ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։

Մանրամասներ ճշտելու համար մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Առողջապահության նախարարի մամլո խոսնակների հետ, սակայն մեզ պատասխանեցին միայն Առողջապահության նախարարությունից ասացին, որ հարցն իրենց դաշտում չէ, նախաքննություն է իրականացվում։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել