copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:22 18-07-2022

Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ գիծը կրկին կշահագործվի սեպտեմբերին․ Լևոն Սարդարյան  

Ծիծեռնակաբերդի խճուղու 4-րդ գիծը կրկին կշահագործվի սեպտեմբերին։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Հենց հիմա այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվում, ամրապատ է կառուցվում, որպեսզի հետագայում քաղաքը նորից նման խնդրի առաջ չկանգնի, որից հետո արդեն 4-րդ գիծը կվերագործարկի։ Այս պահին միայն 200 մետր հատվածում է, որ ուղղություններից մեկով մեկ երթևեկելի գոտի է գործում»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ցույց տվեցին փորձաքննությունները, ով էր մեղավոր փլուզման համար և արդյոք պատժվողներ եղան, նա նշեց, որ այդ հարցին հստակ պատասխան չկա, փոխարենը կարող է ասել, որ շինարարի կողմից փլուզման հետ կապված որևէ միտումի մասին խոսք լինել չի կարող:

«Ըստ նախնական ուսումնասիրության՝ փլուզման վտանգ չի եղել: Ճանապարհը ի սկզբանե սահմանված նորմերից որոշակի շեղում է ունեցել, սակայն քանի որ այսպես թե այնպես առկա է փլուզման փաստը, շինարարը պատրաստակամություն է հայտնել ճանապարհը վերականգնել սեփական միջոցներով»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին փլուզում էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղում։ Ըստ քաղաքապետարանի՝ փլուզման պատճառը հարակից տարածքում շինարարությունն էր։ Հունիսի 13-ին քաղաքապետարանը տեղեկություն տարածեց, որ ճանապարհը վերագործարկվել է։

Ավեի ուշ Օragir.news-ին քաղաքապետարանից հայտեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման ողջ աշխատանքը իրականացրել է «Սահակյանշին» ընկերությունը։

«Կառուցապատողի ներկայացրած փաստարկների համաձայն՝ փլուզմանը կարող էր նպաստել այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը»:

Ոլորտը վերահսկող ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրություն է իրականացրել, հետևաբար, նույնը քաղաքապետարանի կողմից իրականացնելու անհրաժեշտություն չկար։

Նա նաև տեղեկացրեց, ոչ մինչև բնակելի թաղամասի կառուցապատումը տարածքում անցկացվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մեջ ներառված է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը