Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:27 10-03-2023

Քաղաքացիներն ականջալուր են. կարմրուկի դեմ պատվաստողների թիվը նկատելի ավելացել է

Հայաստանում կարմրուկի տարածմամբ պայմանավորված պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ բանախոսի՝ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և շտապում են լրացնել պատվաստումային բացը:

«Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո (խմբ.-երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը) ունենք 3 հազարից ավելի պատվաստում: Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու: Ասեմ, որ անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով ապահովված ենք»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում մարտի 4-ից հետո գրանցված դեպքերը հիմնականում Երևանում են, սակայն մարզերում ևս արձանագրվել են որոշ դեպքեր: Բոլոր դեպքերը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

«Լաբորատոր հետազոտություններով տեսնում ենք, որ աստիճանաբար նոր դեպքերը նվազում են, այսինքն՝ կարողանում ենք վերահսկել գործընթացը: Հավանականությունը մեծ է, որ կտեղայնացնենք օջախը: Հայաստանում պատվաստումային մակարդակը բարձ է, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել նման բերովի դեպքերով պայմանավորված բռնկումները»,-ասաց Գայանե Սահակյանը:

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, մեծահասկաների մոտ այն բավական ծանր է ընթանում: Մեկ վարակված անձը կարող է վարակել 18-20 մարդու: Սա է պատճառը, որ բավական արագ գտնում է այն անձանց, որոնք պատվաստված չեն: Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Եթե մարդը ամեն դեպքում վարակվել է բնական ճանապարհով, ապա ապաքինվելուց հետո միևնույն է, վիրուսը մնում է օրգանիզում, այն չի հեռանում: Տարիներ անց բավական նպաստավոր գործոնի պարագայում կարող է նորից գլուխ բարձրացնել: Յոթ տարի հետո մարդու մոտ կարող է առաջանալ բարդություն:

Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են մինչև 18 տարեկանները: Այս տարիքային խումբն առաջնահերթություն է: Հանձնարարական է տրված դպրոցներին, պոլիկլինիկաներին վերհանել այն երեխաների գործերը, որոնք կամ ընդհանրապես չեն պատվաստվել, կամ չեն ստացել 2-րդ դեղաչափը: Բժիշկները կապ են հաստատում ծնողների հետ և հորդորում՝ պատվաստվել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել