Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:04 10-03-2023

Հեղուկ գազը էժանանում է

Մինչ բենզինը թանկացման ճանապարհն է բռնել, հեղուկ գազը, ընդհակառակը, էժանանում է։

Այսպես, վերջին օրերին ռեգուլյար տեսակի բենզինն արժե 350 դրամ, իսկ պրեմիումը՝ 370 դրամ։ Մինչդեռ հեղուկ գազը լցակայաններում արժե 110 դրամ, այս տեմպերով կամաց-կամաց հեղուկ գազը վերադառնում է նախկին գնին։

Նկատենք, որ բազմաթիվ մեքենաներ շահագործվում էին հենց հեղուկ գազով, քանի որ այն ավելի մատչելի էր, քան բենզինը, ավելի անվտանգ, քան սովորական գազը։ Սակայն տեւական ժամանակ հեղուկ գազի շեշտակի թանկացման հետեւանքով շատերը նորից անցում կատարեցին սովորական գազին, հեղուկ գազի գինը ընդհուպ հասել էր ավելի քան 250-270 դրամ։

Վերջին ամիսներին բենզինի էժանացման ֆոնին նաեւ այս ոլորտում էժանացում նկատվեց։ Հետաքրքիր է՝ ինչքան կպահպանվի այս գինը, ինչով է պայմանավորված հեղուկ գազի էժանացումը եւ բենզինի թանկացման միտումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել