copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:55 24-06-2023

Հեղուկ գազը էժանացել է

Հայաստանում հեղուկ գազը էժանացել լ է: Այսօր մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազը վաճառվում էր 150-155 դրամով նախկին 180-200 դրամի փոխարեն։

Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքում գործող մի քանի գազալցակայաններից, թե ինչ պատճառով է հեղուկ գազը էժանացել, բայց ոչ ոք հստակ պատասխան չտվեց, չկրողացան նշել նման գնային տատանումների պատճառները։

Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ մեր երկրում հեղուկ գազի գինը սկսվում էր 80 դրամից։ Որոշ ժամանակ անց, սակայն, վարորդները գնի աստիճանական աճ արձանագրեցին, այն հասավ մինչև 200 դրամ, իսկ այսօր վաճառվում է արդեն 150-155 դրամով։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ գազի գնի բարձրացման վերաբերյալ իր ուսումնասիրության արդյունքները հրապարակելիս նշել էր, որ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չկան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից