Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 09-03-2023

Ժողովրդավարական երկրում կառավարությունն ու խորհրդարանը չեն կարող անտեսել ժողովրդի կամքը. Վրաստանի նախագահը ողջունել է վիճահարույց օրինագծի հետկանչումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունելի է երկրի իշխանությունների կողմից օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշումը՝ նշելով, որ դա ճիշտ որոշում էր։ Այս մասին տեղեկացնում է վրացական լրատվական գործակալությունը։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ իշխանությունները հաշվի են առել ժողովրդի իրական ուժը, այն, ինչը դրսևորվեց Թբիլիսիի փողոցներում։ Նա շնորհավորել է Վրաստանի հասարակությանը՝ նման հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի նախագահի խոսքով՝ եթե Վրաստանը ժողովրդավարական երկիր է, ապա այնտեղ կառավարությունն ու խորհրդարանը չեն կարող անտեսել ժողովրդի ձայնը և կամքը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ժողովրդի կամքը դրսևորվել է արտասովոր կերպով։ Նրա խոսքով՝ Վրաստանի բոլոր գործընկերները տեսել են երկրի վերաբերմունքը եվրոպական ճանապարհի և իսկապես ժողովրդի կամքի նկատմամբ։

Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ սա միևնույն ժամանակ ապաբևեռացման առաջին նշանն էր, քանի որ բոլորը համախմբված էին այս մեկ նպատակի շուրջ, և հասարակության այս համախմբումը շատ լավ դրսևորվեց։ Նա համոզմունք է հայտնել, որ այս միավորումը կարտահայտվի նաև դեպի Եվրոպա տանող ճանապարհի ցանկացած փուլում։ «Ես արդեն ասել եմ ձեզ, որ այս ճանապարհորդության ընթացքում ձեզ հետ եմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան