copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 09-03-2023

Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանի ապագան. Ադրբեջանում Թուրքիայի դեսան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն հայտարարել է, որ Թուրքիան միշտ աջակցել և աջակցում է Ադրբեջանին՝ «իր արդար պայքարում»։ Ինպչես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բաղջըն ասել է՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի «միանշանակ դիրքորոշման բացակայությունը»։

Թուրք դիվանագետը նշել է, թե, իբր, «Արցախն ադրբեջանական տարածք է»։ Վերջինս հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով, որից հետո անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանային կարևոր հարցերը։

«Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո պետք է քննարկել տարածաշրջանի բարգավաճման, անվտանգության և ապագյաի հարցերը։ Դրա համար անհրաժեշտ է վերադառնալ քննարկումների սեղանին և քննարկել խաղաղությունը։ Մենք պետք է քննարկենք խաղաղությունը, և ես հավատում եմ, որ այն կիրականանա»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում